Netflix-ը կնկարահանի անիմացիոն ֆիլմ Մոխրոտիկի խորթ քույրերի մասին
![]() Netflix-ը հայտարարել է Մոխրոտիկի խորթ քույրերի մասին անիմացիոն ֆիլմի նկարահանելու մասին: IndieWire-ի տվյալներով՝ հոսքային մուլտիմեդիան (սթրիմինգ) խոստանում է վերաիմաստավորել Լիլիթի և Մարգոյի պատմությունները, որոնք ավանդաբար համարվում էին չարագործներ: Հեքիաթը կոչվում է «Քայլեր»: Պատմության մեջ Լիլիթը մեղադրվում է կախարդական փայտիկ գողանալու և թագավորական պարահանդեսը փչացնելու մեջ: Ոչ ոք չի լսում նրա արդարացումները, բայց միևնույն ժամանակ նա ավելի լուրջ խնդիր ունի. նա պատահաբար Մարգոյին վերածում է գորտի: Իրավիճակը շտկելու համար Լիլիթն օգնության համար դիմում է Մոխրոտիկին: Լիլիթին կհնչյունավորի դերասանուհի և կատակերգու Ալի Վոնգը, իսկ Մարգոյին՝ դերասանուհի Սթեֆանի Շուն: Ֆիլմի ռեժիսորները կլինեն Ջոն Ռիպան, «Ռայան և վերջին վիշապը» ֆիլմի ստեղծողներից մեկը, և Ալիս Ցյուն, որը «Սոար» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է ուսանողական Օսկարի և այս նախագծով կատարում է իր լիամետրաժ ֆիլմի դեբյուտը: Պրոդյուսերները կլինեն Էմի Փոլերը, Ջեյն Հարթվելը և Քիմ Լեսինգը: Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2026 թվականին։ |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
