Տոկիոյի շրջանում երկրաշարժը կարող է հանգեցնել 18 հազար մարդու մահվան․ #Kyodo
![]() Հզոր երկրաշարժը, որը մեծ հավանականությամբ կարող է տեղի ունենալ Տոկիոյի և հարող շրջանների մերձակայքում առաջիկա տասնամյակների ընթացքում, կարող է հանգեցնել մինչև 18 հազար մարդու մահվան և 83 տրիլիոն իեն (535 միլիարդ դոլար) տնտեսական վնասի: Այս մասին հայտնում են «Kyodo»-ն և «Nikkei Asia»-ն՝ հղում կատարելով կառավարության զեկույցի նախագծին։ Նշվում է, որ գնահատականը հիմնված է այն սցենարի վրա, որի դեպքում Տոկիոյի շրջանում տեղի կունենա 7.3 մագնիտուդով երկրաշարժ։ Մասնագետները կարծում են, որ հաջորդ 30 տարիների ընթացքում Տոկիոյի շրջանում նման ուժգնության երկրաշարժի հավանականությունը կազմում է մոտավորապես 70%։ Այսպես, կառավարության հաշվարկների համաձայն, վատագույն սցենարի դեպքում տարերքի հարվածից կարող է զոհվել մինչև 18 հազար մարդ։ Մոտ 400 հազար շենք կարող է ավերվել։ Եվս 4.8 միլիոն մարդ չի կարողանա վերադառնալ իրենց տները, իսկ այսպես կոչված «ուղեկցող մահեր» թիվը կարող է կազմել 16-41 հազար: Ճապոնական լրատվամիջոցները նշում են, որ նոր կանխատեսումը փոքր-ինչ բարելավվել է 2013 թվականի գնահատականի համեմատ: Այն ժամանակ Տոկիոյում և նրա շրջակա տարածքներում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, ամենավատ սցենարի դեպքում, գնահատվում էր 23,000: Տնտեսական վնասը գնահատվում էր 95 տրիլիոն իեն (մոտավորապես 613 միլիարդ դոլար): |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
