«Երբեք չեք կարող ունենալ հեղինակություն՝ բռնության նոր մեթոդներ առաջ քաշելով». Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրեն մտավորական համարող (հագուկապով էլ եք դա մեզ թելադրում), տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի առաջարկած պատժատեսակը՝ գանահարումը Միքայել Արքեպիսկոպոս Սրբազանին նսեմացնելու, արժեզրկելու, նաև հանրային ծաղրանքի ենթարկելելու ցանկություն է․ «ամբախ-զամբախ խոսելու համար մեկ անգամ 10 ճիպոտ, մեկ անգամ 15 ճիպոտ, մյուս անգամ հրապարակային․․․»։ Վերջինը ակնհայտորեն կզվարճացներ այսպես կոչված վերևներին։ Ռեժիսորը սա պատահական չի ասում։ Խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանի անառարկելի հեղինակությունը, անկոտրում ոգին, սերը նրա նկատմամբ, շատերին է հունից հանում։ Իրենք էլ են ուզում ստանալ հանրության սերն ու հեղինակությունը, միայն իշխանության «սերը» նրանց չի բավարարում, բայց հայտնի է, այս երկուսը համատեղելի չեն լինում։ Ասում են Ռուբեն Բաբայանի արձանը կա տիկնիկային թատրոնի տարածքում կենդանության օրոք։ Թվում է, թե էլ ինչ է պետք այս մարդուն, բայց հենց իրենք լավ գիտեն իրենց պակասների մասին, հատկապես Սրբազանի հետ համեմատությամբ, և լավ գիտեն, որ դեռ շատ են կորցնելու, բայց գայթակղություններին դիմակայելը հեշտ չէ։ Դուք երբեք չեք կարող ունենալ հեղինակություն՝ բռնության նոր մեթոդներ առաջ քաշելով, 60-ն անց տարիքի մարդուն ճիպոտահարելու ցանկությամբ։ Սա ձեր ընտրությունն է: Ու էլի բերեմ Դոստոևսկու խոսքերը․ «Եղիր մարդ մարդկանց մեջ, մնա մարդ տառապանքի մեջ»։ Իսկ դուք գիտեք՝ ինչ բան է տառապանքը»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
