Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 մարտի, 2026 թ.

«Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը». Վահե Դավթյան

86
Այսօր, 20:48
«Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը:
Վերջինս արտահայտվում է ոչ միայն նավթի գների աճի, այլ նաև գազի շուկաների կտրուկ վերաձևավորման տեսքով:
Այսօր հայտնի դարձավ, որ հեղուկացված բնական գազի (LNG) խոշորագույն արտադրողն ու արտահանողը՝ Կատարը (զիջում է միայն ԱՄՆ-ին) դադարեցրել է բնական գազի արդյունահանումը՝ Ռաս-Լաֆֆանի ու Մեսաիդի էներգետիկ օբյեկտներին Իրանի հասցված հարվածներից հետո:
Կատարի կշիռը համաշխարհային հեղուկացված գազի շուկայում կազմում է 20%: Եվ արտադրական օբյեկտների հրթիռակոծումը, և Հորմուզի նեղուցի պարալիզացումը, որով անցնում է աշխարհում սպառվող հեղուկացված գազի 30%-ը, արդեն իսկ հանգեցրել են գազի շուկաներում ճգնաժամային միտումների առաջացման: Օրինակ, այսօր Նիդեռլանդների TTF հաբում բնական գազի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 24,69%-ով և առավելագույն պահին հասել է 39,85 եվրոյի՝ 1 ՄՎտ·ժ-ի դիմաց, կամ մոտավորապես 491 ԱՄՆ դոլարի՝ 1 հազար խմ համար։
Ո՞վ է շահում այս ամենից:
Իհարկե, ամերիկյան գազային ընկերությունները, որոնք պետական արտոնությունների ներքո ակտիվորեն գրավում եմ եվրոպական շուկան:
Սակայն Վաշինգտոնն այս հարցում ունի իր ՛՛աքիլլեսայան գարշապարը՛՛:
Մերձավոր Արևելքի լոգիստիկ ու արդյունաբերական խաթարման հետևանքով հեղուկացված գազի առաջացած պակասորդը լրացնելու համար Նահանգներին անհրաժեշտ է ընդլայնված լցանավային նավատորմ: Նման նավերի սեփական արտադրություն նրանք չունեն: Հետևաբար, ի հայտ է գալիս խնդիր՝ կախվածություն Չինաստանից, որն այս սեգմենտում աշխարհի բացարձակ առաջատարն է»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան