Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.

«Իշխանափոխությունից հետո չպիտի անպատիժ մնան ավանտյուրիստները»․ Սերժ Սարգսյան

62
Այսօր, 13:48
«Իշխանափոխությունից հետո չպիտի անպատիժ մնան ավանտյուրիստները»․ Սերժ Սարգսյան

«Ամիսներ առաջ կուսակցության խորհրդի նիստում ընդունված բանաձևում, հրամայական համարելով կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը, սահմանել էինք առաջնահերթություններ՝ իշխանափոխությունից հետո»,- համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Առաջին, երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ իհարկե անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին, երկրորդ՝ ԶՈՒ մարտունակության վերականգնում, երրորդ՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում, ՀՀ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում»,- հավելեց նա։