«2020-ի պատերազմը չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»․ Սերժ Սարգսյան
![]() «Ցանկանում եմ անդրադառնալ պարբերաբար քարոզչական դաշտ նետվող թեզին, թե ինչո՞ւ նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցիք»,- համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու շարունակեց․ «Հիշում եք՝ 2008-ին օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական հարձակում ու ՄԱԿ-ի ԳԱ-ում անցկացրեց Մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձև, որին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այն չստացավ նաև ԵՄ անդամ երկրների աջակությունը։ Այդ ժամանակ մենք ՄԽ համանախագահներին փոխանցեցինք, որ ՀՀ-ն երկու դեպքում կճանաչի Արցախի անկախությունը․ եթե լինի երկարատև, լայնածավալ պատերազմ ու երկրորդ, եթե ՄԽ համանագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները՝ Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում ՄԱԿ-ի ԳԱ հարթակ։ Երբ ՀՀ կառավարիչներն են շահարկում այս հարցը, ապա արձագանքս պարզ է․ Արցախի ճանաչումն այս երկու առիթներից դուրս, ինքնին կբերեր միջազգային հանրությունից ՀՀ-ի մեկուսացմանն ու լայնածավալ պատերազմի։ Նախկինների օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, չի եղել մեր բանակի ու դիվանագիտական աշխատանքի շնորհիվ։ Սրանց օրոք 2020-ի պատերազմը արդեն լայնածավալ մասշտաբ էր ընդունվել, աղետալի էր, ու չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
