Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ լիագումար նիստում որ հարցերն են դրվելու բաց քվեարկության

81
Այսօր, 12:00
Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ լիագումար նիստում որ հարցերն են դրվելու բաց քվեարկության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի հարգելի պատվիրակներ, այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը․
1. Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
2. Որպես կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու հաստատել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։
3. Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է վարչության որոշմամբ և տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
Լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահող և քարտուղարներ։ Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար վարչության նախագահի և տեղակալների թեկնածություննները»։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան