Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 մարտի, 2026 թ.

«Անդրադարձ՝ Մարտի 1-ի գործի շրջանակում իրականացվող աշխատանքներին»․ ՀՀ գլխավոր դատախազություն

76
Երեկ, 22:06
«Անդրադարձ՝ Մարտի 1-ի գործի շրջանակում իրականացվող աշխատանքներին»․ ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ Դատախազությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր մարտիմեկյան իրադարձությունների տարելիցն է: Դատախազներն անդրադարձել են քրեական վարույթով և դատարանում գտնվող գործի շրջանակում իրականացվող աշխատանքներին»:

«Դեպքերից 18 տարի անց էլ դեռ գործով զարգացումներ կան: Օրերս իրավապահները հայտարարեցին, որ քրեական հետապնդում է հարուցվել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Նա մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել հանրահավաքի մասնակից լուսանկարիչ Էդուարդ Ասատրյանին, վերցնել և ջնջել նրա 3600 լուսանկարը․․․

Քրեական հետապնդումներ են հարուցվել ոստիկանության ևս 4 նախկին պաշտոնյայի նկատմամբ․․․»,- նշվում է տեսանյութում:

«Անդրադարձ՝ Մարտի 1-ի գործի շրջանակում իրականացվող աշխատանքներին»․ ՀՀ գլխավոր դատախազություն