«Իրանում հակադրությունը ժողովրդի մի հատվածի և Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է»․ Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում հակադրությունը ժողովրդի մի ստվար հատվածի և Իսլամ կրոնի Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է։ Խամենեին ուզում էր ժողովրդին զոռով դեպի դրախտ առաջնորդել։ Ես անզոր եմ այս կրոնական խնդիրը ճշգրիտ բացատրել։ Կխնդրեմ մեր հոգևորականներին և Աստվածաբաններին այս հարցում օգնել։ Նախագահ Ռաֆսանջանիի կառավարության տնտեսական բլոկի նախարարներից Մասուդ Ռողանի Զանջանին անցյալ տարի պատմեց, որ երբ ինքն ու նախագահը առաջնորդ Խամենեիին են ներկայացնում ժողովրդի բարեկեցության նոր ծրագիրը, առաջնորդն ասում է «Ժողովրդի բարեկեցությունը կրոնից հեռացման պատճառ կդառնա»։ Մեր քրիստոնեական գրականությունից էլ տասնյակ նման փաստեր կան։ «Նյութական բարեկեցությունը կարող է մարդուն հեռացնել Աստծուց»։ «Ինքնաբավության վտանգը»։ «Ավելի հեշտ է ուղտը ասղի ծակով անցնի, քան թե հարուստը Աստծո արքայություն մտնի (Մատթեոս 19։24)։ «Երկրային վայելքները թմրեցնում են հոգին»։ «Վանականները հրաժարվում էին բարեկեցությունից, որպեսզի նրանց ոչինչ չշեղի Աստծո հետ հաղորդակցվելուց»։ Հենց էդպես, որ Քրիստոնյա հայրերը մեծամասամբ չհաջողեցին իրենց ուսմունքի մեջ, շիա Խամենեին էլ ձախողեց։ Վերջերս նախագահ Ռոհանին շատ էր կրկնում, որ «ժողովրդին չենք կարող զոռով դեպի դրախտ տանել»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Առաջիկա չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ հարվածները». Արտակ Զաքարյան
101Երեկ, 21:00
«Մարդիկ հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել»․ Արմեն Աղայան
141Երեկ, 17:06
«Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 15:30
«Հայաստանի համար իրավիճակը պարունակում է ռիսկեր»․ Արթուր Խաչիկյան
144Երեկ, 15:12
«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան (տեսանյութ)
120Երեկ, 15:00
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին
218Երեկ, 14:39
