Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 01 մարտի, 2026 թ.

«Աշխատանքներ են իրակավացնում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ փոխադրելու ուղղությամբ»․ ՀՀ ԱԳՆ

76
Այսօր, 18:24
«Աշխատանքներ են իրակավացնում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ փոխադրելու ուղղությամբ»․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների.
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։
Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Հայտի հղումը»: