Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 01 մարտի, 2026 թ.

«Անհասկանալի է հայերի համակրանքը Խամենեիի նկատմամբ»․ Կարեն Հեքիմյան

84
Այսօր, 17:30
«Անհասկանալի է հայերի համակրանքը Խամենեիի նկատմամբ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բնակչությունը սգում է: Տպավորություն է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեի Ալին Մեծ հայ էր, թեպետ, իրականում վերջինս ադրբեջանցի էր: Դա էլ մի կողմ: Անհասկանալի է Հայաստանի բնակչության համակրանքը: Ինչո՞ւ են Հայաստանի բնակիչները համակրում Խամենեի Ալիին և հակակրանք տածում գահաժառանգ Ռեզա Փահլավիի հանդեպ: Որովհետև նրանցից առաջինն ամերիկատյաց է, իսկ երկրորդը՝ ամերիկացի՞: Լավ, բա այդ դեպքում, ինչո՞ւ են այդ նույն բնակիչները երազում ԱՄՆ-ում բնակվել (սովորել, աշխատել): Եվ, ընդհանրապես, Հայաստանում կա՞ գեթ մեկ բնակիչ, որն Իրան արտագաղթելու (սովորելու, աշխատելու) գոնե թեթև ցանկություն ունենա: Չկա: Զավեշտալին հատկապես այն է, որ Իրանի հոգևոր առաջնորդի «քաղաքականությունը» պաշտպանում են հենց ԱՄՆ-ում բնակվող հայազգի բնակիչներից շատերը: Անհասկանալի է, չէ՞: Ինչ-որ չափով կարելի է հասկանալ հայաստանաբնակ 5-րդ շարասյան «մարտիկներին»: Վերջիններս որոշակի առաջադրանքի շրջանակներում «ֆոն են ստեղծում»: Բա ամերիկաբնակներն ու եվրոպաբնակնե՞րը: Հետո էլ Իսրայելից են բողոքում: Դե, որ զենք չի տալիս: Ախր, ինչո՞ւ Իսրայելը պետք է օգնի կամ զենք տա մի պետությանը, որտեղ բնակչության մեծ մասի կուռքն Իսրայելի և ԱՄՆ-ի թշնամին է և, բացի դրանից՝ այդ պետությունում տեղակայված է նույն բնակիչների մեկ այլ կուռքի բանակը:
Ի՞նչ ասեմ: Չեմ զարմանա, եթե Հայաստանում էլ Այաթոլլայի մահվան կապակցությամբ սգո օրեր հայտարարվեն: Սա է Հայաստանը, սակայն արդյո՞ք այստեղ մենք մեր տանն ենք: Չգիտեմ: Ի դեպ, շուտով Հայաստանի բնակիչները նոր կուռք են ունենալու:
Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս ազգությամբ պարսիկ է: Դե, հիմա պատկերացրեք, թե որքան են Հայաստանի բնակիչները սիրելու նորանշանակ Այաթոլլային: Եթե ազգությամբ ադրբեջանցուն էին այդքան սիրում, ապա ազգությամբ պարսիկին ինչքա՞ն կսիրեն»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան