Պակիստանը հայտարարել է 352 աֆղան զինվորի մահվան մասին
![]() Պակիստանի ուժերի հետ բախումների ժամանակ զոհված աֆղան զինվորների թիվը հասել է առնվազն 352-ի, ավելի քան 535-ը վիրավորվել է։ Այս մասին երեկոյան հայտարարել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթթաուլլահ Թարարը։ Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստան-Աֆղանստան սահմանին վերսկսվել են մարտական գործողությունները։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքում վերջերս Պակիստանի կողմից հասցված ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ իր երկիրը և Աֆղանստանում գտնվող «Թալիբան» շարժման կառավարությունն այժմ գտնվում են բաց զինված հակամարտության վիճակում։ Փետրվարի 27-ի առավոտյան Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գործողության ավարտի մասին՝ հայտնելով 55 պակիստանցի զինվորի մահվան և երկու բազայի և 19 սահմանային կետի գրավման մասին։ Իսլամաբադը հաղորդում է, որ ռազմական գործողությունները շարունակվում են։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
