«Բացառապես զգոն լինելու ու ցանկացած սցենարի պատրաստ լինելու օրեր են». Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրանյան գրառումը. «Պատերազմի 3-րդ օրն է: Փոխարենը կասեմ իմ արձանագրած միտումների մասին, որոնք հեռու են պնդումներ լինելուց. ▪️Պատերազմը երկարում է, որովհետև հարձակվող կողմի՝ ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանն, ըստ ամենայնի, ձախողվել է. Իրանի իշխանությունը զրկվել է առաջնորդից, բայց չի տապալվել, իսկ դրսից հրահրվող ներքին ապստամբություն դեռ չի ծագել՝ չնայած առկա փոքր ընդդիմադիր օջախներին: ▪️Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր, բայց ոչ ռազմավարական հաղթանակ: Տպավորություն է, որ ողջ հույսը դնելով Իրանի իշխանության արագ տապալման վրա ու դա չստանալով՝ հարձակվող կողմը չունի լիարժեք պատկերացում պատերազմի ավարտի այլ սցենարի մասին: Դրա համար են հայտնվում տարբեր ու իրար հակասող հայտարարություններ պատերազմը շարունակելու պատրաստակամության ժամկետների մասին: Այլ բառերով՝ հայտնի չէ ամերիկա-իսրայելյան exit strategy-ն: ▪️Իրանը, իմ տպավորությամբ, ունի երկու մարտավարական առաջնահերթություն. նախ պահել երկրի ներքին կայունությունը (ինչը դեռ ստացվում է), երկրորդ՝ առավելագույնս մեծացնել պատերազմի տարածքը՝ ներառելով նոր երկրներ (Կիպրոսի վրա հարվածները նաև դրա մասին են): Ինչքան շատ երկիր թաթախվի, այնքան դա կստիպի շուտ ավարտել պատերազմը, քանի դեռ այն չի վերաճել տարածաշրջանային գլոկալ (glocal) պատերազմի՝ ներառելով նոր երկրներ, էթնիկ ու կրոնական խմբեր: Սա է իրանական հաշվարկը: ▪️Այսպիսի պայմաններում երեկվա ասածս «հյուծիչ պատերազմը» ավելի իրական է դառնում: Իսկ այստեղ, դարձյալ, մեզ համար կանխատեսելու տարածք չկա: Բացառապես զգոն լինելու ու ցանկացած (այդ թվում՝ վատ) սցենարի պատրաստ լինելու օրեր են: Իսկ դա նշանակում է սովորել խաղաղ ապրել պատերազմի պայմաններում: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
7703:06
«Պերաշկով կշտացողներ եք, բա ո՞վ կերավ տասնյակ միլիարդավոր պարգևավճարները»․ Ոսկան Սարգսյան
10102:06
«Խամենեիի զոհվելն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում». Վարդան Ոսկանյան
11301:06
ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում
14300:45
Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի, ԱՄԷ նախագահի և Բահրեյնի թագավորի հետ
13600:27
«Խիստ զբաղված է եղել քարոզչական այցով, այլապես չէր հապաղի Իրանի ժողովրդին ցավակցել»․ Հակոբ Բադալյան
9000:06
