«Կանխատեսելի են երկու սցենարներ. գործարք ներկա ռեժիմի հետ կամ Իրանի մասնատման ծրագրի գործնական գործարկում». Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփը հրապարակայնացրեց Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանը՝ կառավարող ռեժիմի փոփոխություն։ Ռահբարի ժամանակավոր փոխարինողի պաշտոնում մեկ օր առաջ նշանակված Արաֆիի սպանության մասին տեղեկատվությունը պետք է դիտարկել այս դիրքորոշման համատեքստում։ Միացյալ Նահանգների և նրա դաշնակից Իսրայելի համար Հեղափոխության պահապանների կորպուսի ներգրավումը ապագա իշխանական համակարգում կարմիր գիծ է։ Առաջիկա օրերին կանխատեսելի է իրանական գործող ռեժիմի առանցքային ռազմաքաղաքական ղեկավաիների ֆիզիկական ոչնչացմանը միտված ռազմական հասցեական գործողությունների շարունակումը։ Մեսիջը հստակ է՝ Իրանը չի կարող լինել հակաամերիկյան աշխարհաքաղաքական ճամբարում։ Հեղափոխական իշխանափոխության անհնարինության պայմաններում առավել կանխատեսելի են երկու սցենարներ. գործարք ներկա ռեժիմի հետ կամ Իրանի մասնատման ծրագրի գործնական գործարկում»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
7703:06
«Պերաշկով կշտացողներ եք, բա ո՞վ կերավ տասնյակ միլիարդավոր պարգևավճարները»․ Ոսկան Սարգսյան
10102:06
«Խամենեիի զոհվելն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում». Վարդան Ոսկանյան
11301:06
ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում
14300:45
Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի, ԱՄԷ նախագահի և Բահրեյնի թագավորի հետ
13600:27
«Խիստ զբաղված է եղել քարոզչական այցով, այլապես չէր հապաղի Իրանի ժողովրդին ցավակցել»․ Հակոբ Բադալյան
9000:06
