«Հիացած եմ Իրանի ոգով ու մարտունակությամբ». Վահե Լոռենց
![]() Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի պատերազմի օրերին շատ բազմոցային «զորավարներ» իրենց փափուկները չկտրեցին բարձերից՝ «փրկելու» մեր հայրենիքը»։ Եվ գաղտնիք չէ, որ բոլորովին վերջերս մենք բացառապես Իրանի կոշտ դիրքորոշման արդյունքում պահեցինք Սյունիքը։ Այլապես՝ ողբերգական հետևանքներ կունենար մեր անողնաշար պահվածքը։ Այսօր հանուն Հայաստանի մատ-մատի չտված «զորավարները» խրախճանքի մեջ են՝ Իրանին բաժին հասած դժբախտության համար և ոգևորված սպասում են ամերիկա-իսրայելական հաղթանակին։ Պատերազմը չարիք է։ Այսօր այդ չարիքը մեր հարևան և բարեկամ երկրում է։ Անկախ նրանից, թե ով կհաղթի՝ հիացած եմ Իրանի ոգով ու մարտունակությամբ։ Նախանձում եմ։ Եվ անկախ նրանից, թե ինչ ռեժիմ է կամ ինչ ռեժիմ կլինի ապագայում Իրանում՝ Իրանը չի դադարի իմ բարեկամը լինել։ Ես հարգում եմ Իրանի ժողովրդի ցանկացած ընտրություն և գտնում եմ, որ այդ ընտրությունը պետք է կատարի Իրանի՛ ժողովուրդը, ոչ թե այն պետք է պարտադրվի Վաշինգտոնի կամ Թել Ավիվի կողմից»: Աղբյուրը` Վահե Լոռենց |

«Ո՞րն է Նիկոլի հրահրած ղալմաղալների իմաստը»․ Կարեն Վրթանեսյան
2516:00
«Նրանցից քանի՞սն է դատված»․ Ոսկան Սարգսյան
3415:48
«Փաշինյանն ամեն ինչ անում է՝ հայկականությունն արմատախիլ անելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
5815:36
Ալի Ջահանշահին պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
6215:27
«Էս ռեժիմը չի կարողանալու կոտրել Դավիթին ու Միքայելին»․ Նաիրա Զոհրաբյան
6815:12
«Իրավիճակը կարող է լուծվել միայն հանրային մեծ արձագանքի շնորհիվ»․ Քրիստինե Վարդանյան
4915:06
