«Իրանցիները փորձում են վերականգնել «սարսափի հավասարակշռություն»-ը». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Արդեն երեք օր մեծ ինտենսիվությամբ ընթացող պատերազմում իրանական ռազմավարությունը հասկանալու համար պետք է ի նկատի ունենալ, որ ամենամեծ և առաջատար տեխնոլոգիական հնարավորություններն ունեցող աշխարհի թիվ մեկ գերտերության բանակը զուտ մարտադաշտում կոնվենցիոնալ գործողություններով ջախջախելն անիրատեսական է դիտարկվում։ Ուստի Իրանը գործում է մեկ տրամաբանությամբ՝ մարտական գործողությունները կազմակերպել այնպես, որպեսզի նախ՝ ստեղծվեն աշխարհաքաղաքական և տնտեսական անկառավարելի ռիսկեր առնվազն տարածաշրջանային մակարդակում և երկրորդը՝ ԱՄՆ-ի ներսում խթանվեն հակապատերազմական հանրային տրամադրությունները։ Միմյանց հետ բազմաթիվ բաղադրիչներով կապված հենց այս իրանական նպատակներն ի նկատի ունենալով, պետք է փորձել հասկանալ Թեհրանի պատերազմական ռազմավարությունը։ Սառը պատերազմի ժամանակ քաղաքագիտության մեջ ի հայտ եկած և լայնորեն կիրառված «սարսափի հավասարակշռություն» ("balance of horror") եզրույթը՝ բնականաբար, այս պարագայում առանց միջուկային բաղադրիչի, թերևս, վերաբերելի է նաև ներկա իրավիճակին, և իրանցիները ձգտում են վերականգնել հենց այդ հավասարակշռությունը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
