«Թրամփի մերձավոր շրջապատը հորդորում է ավելի կոշտ լինել Պուտինի հանդեպ»․ #WSJ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ նրան խորհուրդ են տվել առավել թերահավատորեն վերաբերվել Ուկրաինայի հետ խաղաղության ցանկության մասին Մոսկվայի հայտարարություններին, գրում է Wall Street Journal-ը։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ի թիվս այլոց, նման խորհուրդներ են տվել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Քելլոգը կիրակի կարծիք էր հայտնել, որ Սումիի վրա Ռուսաստանի հարձակումն «անցել է պարկեշտության բոլոր սահմանները», Ռուբիոն այն անվանել էր «սարսափելի»: Լրատվամիջոցը հայտնում է, որ պաշտոնյաները Թրամփին խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել նրա հանդեպ, երբ խոսքը վերաբերում է Կիևից տարածքային զիջումների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին։ Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում են հակառուսական պատժամիջոցների խստացման տարբերակներ։ Սակայն Թրամփը, գրում է WSJ-ն, կիսում է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի կարծիքը։ Պուտինի հետ երկու հանդիպումից հետո Ուիթքոֆը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
