Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ.

«Կան երկրներ, որ գնդակահարում են, գլուխները վերցնում են, պարում». Նիկոլ Փաշինյան

165
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 13:18
«Կան երկրներ, որ գնդակահարում են, գլուխները վերցնում են, պարում». Նիկոլ Փաշինյան

«Եթե խոսում ենք թալանի, թալանչիների ու նրանց նկատմամբ մեր գործողությունների մասին, խոսում ենք էն մոդելի մասին, որ ուզում ենք ունենալ որպես պետություն: Շատ դեպքերում հասկանում եմ, որ որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն ու վրեժն է, ես չեմ պատկերացնում դա ՀՀ-ում»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ եթե հանցագործ են, ո՞ւր են փախչելու: «Ինչ ասես՝ կարանք անենք, բայց ուզում ենք երկրում ինստիտուտ կայացվի: Կան երկրներ, որ պատերի տակ շարում, գնդակահարում են, ասում՝ ուխա՜յ, ինչ լավ էր, սիրտս հովացավ, հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ խորշ: Նույնիսկ գլուխները վերցրել, պարել են, հետո՞, ի՞նչ»: Շարունակելով՝ Փաշինյանն ասաց. «Արդյունքում ի՞նչ ենք ուզում ունենալ որպես երկիր: Երբ ինչ-որ մեկին տալիս ես, սպանում, ինքն ավարտվեց, էն մնացած ամբողջը՝ դու ես դեֆորմացվում: Ես մեր երկիրը տենց չեմ պատկերացնում»:

Հիշեցնենք՝ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության ծրագրի 2024թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նիկոլ Փաշինյանի ելույթը