Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ փոքր արծաթե մեդալակիր
![]() Հայաստանի կանանց ընտրանու երկու ներկայացուցիչները՝ Տաթև Հակոբյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Մանուկյան) և Լիանա Գյուրջյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Դանիելյան) հաջող մասնակցություն ունեցան Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Տաթև Հակոբյանը երեք հաջող մոտեցում ունեցավ՝ հաջորդաբար բարձրացնելով՝ 102 կգ, 106 կգ, 110 կգ: Այստեղ Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը 4-րդն է: Պոկում վարժությունում Լիանա Գյուրջյանը գլխավերևում պահեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրումում Լիանան հաջորդաբար բարձրացրեց 130 կգ, 135 կգ, 140 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 246 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը: Աղբյուրը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
