Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.

«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան

51
Այսօր, 16:50
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Գիտե՞ք քանի ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականը։ Զրո։ Եվ առհասարակ, Հայաստանի հավաքականը ցուցադրել է վերջին տարիների համար թերեւս ամենավատ արդյունքը։ Երկամարտում հնարավոր է եղել վաստակել ընդամենը մեկ մեդալ՝ բրոնզե, իսկ առանձին վարժություններում էլ ընդամենը 4 մեդալ, այսպես ասած՝ փոքր մեդալներ։
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը եղել է 15–րդը։ Անգամ մեր ծանր քաշային Վարազդատ Լալայանը, որը հենց երկամարտի միակ մեդալի՝ բրոնզի տերն է, չկարողացավ պաշտպանել իր չեմպիոնական տիտղոսը, որ նվաճել էր 2025 թվականին։
Ավելին, 2025 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել էր 3–րդ տեղը, հիմա՝ կրկնեմ, Հայաստանի թիմը 15–րդն է։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Համենայն դեպս հիշեցնեմ, որ դեկտեմբերին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ կամ դե ֆակտո հեռացվեց երկարամյա մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որը հայտարարեց, թե պարզապես հնարավոր չէ աշխատել ֆեդերացիայի նոր ղեկավարության մոտեցումներով։ Իսկ ֆեդերացիայի նոր նախագահ մինչ այդ ընտրվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը, որը ներկայումս պատգամավոր է։
Ես չգիտեմ, թե ինչ վիճակ է ֆեդերացիայում, ով է իրավացի, ով՝ ոչ, բայց փաստ է, որ գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան