Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան

65
Այսօր, 09:12
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «TRIPP, TRIPP, ինչպես Փաշինյանն էր ասել՝ դարձրել են «Բրյուս Լին»:
Հիմա ըստ էության.
Ադրբեջանի ամենատարբեր մակարդակների դեմոկրատական, սկսած նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովից, ամեն կերպ հասկացնում են, որ մեղմ ասած թքած ունեն TRIPP-ի վրա էլ, Թրամփի վրա էլ:
Խորքում նրանք արտահայտում են իրական քաղաքականության տրամաբանությունը, որը նրանք պատրաստվում են վարել:
Ակնհայտ է, որ Թրամփի իշխանության փոփոխությունը կբերի փոփոխություններ նաև Հարավային Կովկասի առաջնահերթությունների մեջ: Իսկ դա կախված է ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերություններից և ամերիկյան առաջնահերթություններից:
Ալիևը հասկանում է, որ պահպանելով Հայաստանի նկատմամբ ռազմա-քաղաքական գերազանցություն, պատերազմի շանտաժի գործիքը միշտ կաշխատի, իսկ վերափոխվող աշխարհում գերտերությունների առաջնահերթությունների փոփոխությունը կստեղծի հնարավորություն Հայաստանի նկատմամբ նոր ճնշման, շանտաժի և սահող օկուպացիայի համար:
Հայաստանի իշխանությունը հավանաբար հույսը դրել է հարաբերությունների հաստատման միջոցով կառավարելի դարձնել Ադրբեջանի հավակնությունները, կամ արտաքին աջակցությամբ դրանք սահմանափակել, դասեր չքաղելով Շառլ Միշելի ու Մակրոնի խոստումներից Արցախի հարցում զիջումների դիմաց...
Այնուամենայնիվ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի տեսանելի ապագայում հաղթահարել երեք խնդիրների լուծում.
1. Բանակի մոդեռնիզացիա և ռազմական արդյունաբերության զարգացում՝ տեխնոլոգիական բանակի կառուցմամբ, վերականգնելով ռազմական հավասարակշռությունը,
2. Ներհասարակական համերաշխության վերականգնում և կառավարման որակի բարելավում, արտաքին և ներքին հստակ ռազմավարական տեսիլքի ձևավորմամբ:
3. Տնտեսական զարգացման տեխնոլոգիական և ինդուստրիալ ճյուղերի զարգացումը, որպես պետության դիմադրողականության սնուցող:
Հակառակը սպասարկում է բացառապես Ադրբեջանի ռազմավարական նպատակները, որտեղ TRIPP-ը միայն անունով է այդպիսին, իսկ իրականում ալիևյան ուղի...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան