«Այնպես չէ, որ այս պահանջի կատարումն Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջներ ներկայացնելուց»․ Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եթե Հայաստանի քաղաքական դասը, լինի դա իշխանությունները, թե ընդդիմությունը, պատասխանատու ու անկեղծ լինեին սեփական ժողովրդի հետ, ապա մոտավոր պետք ա ասեին հետևյալը․ «Այո, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնական օրենքները ունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։ Մենք այդ հարցը պետք է լուծեինք Բաքվի առումով 1994 թվականին, սակայն կամ այն ժամանակ մեր հաղթանակը լիարժեք չէր, կամ էլ մեր այն ժամանակվա իշխանությունները ցուցաբերեցին ոչ հեռատեսություն։ Հիմա Ադրբեջանը հաղթողի, կամ ինչպես ասում են, սրի իրավունքով կոշտ կերպով դրել է այդ պահանջը։ Այնպես չի, որ պահանջի չկատարումը 100 տոկոսով կբերի պատերազմի, սակայն դրա վտանգը կա։ Ու չկատարումը հաստատապես չի բերի խաղաղության։ Ու այնպես էլ չի, որ կատարումն էլ Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջների ներկայացումից»։ Այ սա է դաժան, ծանր, սակայն իրականությունը, որը ոչ մի կողմը չի ցանկանում ասել ժողովրին։ Նիկոլը խաբում ա, որ Ադրբեջանը չի հանդիսանում Սահմանադրությունը փոխելու տրիգգերը, ընդդիմությունը կամ խաբում է, կամ էլ իրենց քաղաքական մանկամտության հետ կապված, երբ ասում են, որ պահանջատերը Բաքուն ա, չեն ասում, որ մերժման դեպքում կարող է լինել շատ դաժան պատերազմ։ Մի խոսքով, մեկը մեկին արժանի են, սրանցից ինչ ուզես»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
