Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.

Սպшնություն՝ Լոռու մարզում. կասկածյալը հարևանի տղան է

71
Այսօր, 17:54
Սպшնություն՝ Լոռու մարզում. կասկածյալը հարևանի տղան է

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում օպերատիվ-տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանվածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Պողոսյանն է, ով մահացել է կրծքավանդակի աջ և ձախ կեսի հատվածներում ստացած ծակած-կտրած վերքերից։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկվել են գործողություններ՝ դեպքի ամբողջական մանրամասները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղցությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ․ Պողոսյանին դանակի հարվածներ է հասցրել հարևանի տղան։