«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես տարբեր առիթներով ցույց եմ տվել, որ Ադրբեջանը չունի որևէ հարգանք այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հանդեպ։ Այդ տեքստը, որը նախաստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին, բազմիցս խախտվել է Ադրբեջանի նախագահի կողմից՝ թե՛ ՀՀ ներքին գործերին միջամտելու, թե՛ ՀՀ տարածքային ամբողջականությունը թիրախավորելու, թե՛ հայ ժողովրդի հանդեպ ատելության ու թշնամանքի քարոզի տեսքով։ Փոխարենը՝ քանի՞ անգամ է Ադրբեջանի ղեկավարը անհարմար հարցերի առերեսվել սրա համար։ Ոչ մի։ ՀՀ կառավարությունը չի պայքարել ո՛չ ատելության խոսքի, ո՛չ գերիների վերադարձի, ո՛չ ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի դեմ։ Փոխարենը՝ Ալիևի փաստաբանները եկել, ասում են՝ Սահմանադրությունը փոխեք, խաղաղություն լինի։ Դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ո՞ւմ ինտելեկտուալ ու մտավոր կարողություններն եք հեգնում․․․ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
4909:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
4909:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
5609:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8709:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7409:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5209:06

