Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»

89
Այսօր, 09:18
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանի մենախուց են տեղափոխել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանին: Մինչ այդ Ծառուկյանը՝ իր իսկ ցանկությամբ, կալանավորման առաջին իսկ օրվանից խցում մենակ է եղել։ Օրենքը դա թույլատրում է: Մենախցերում են իրենց կալանքը կրում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, Քրեակատարողական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին։ Նշենք, որ նոյեմբերի 5-ին դատարանը երեք ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը»: