Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ բան ա` միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ

170
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ., 21:42
«Ի՞նչ բան ա` միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ

Երբ լրագրողներն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանից փորձեցին ճշտել՝ ով էր մեղավոր Շաքիի միջադեպի համար, նա զայրացավ. «Բայց ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել: Ի՞նչ խնդիր ա դա: Բոլորս մեղավոր ենք, դուք էլ եք մեղավոր: Լրագրողներդ էլ եք մեղավոր, որովհետև եթե հանկարծ նմանատիպ տեղեկատվություն ունենաք, առանց մտածելու մի հատ ճոխացրած բան կներկայացնեք, դա էլ ա խնդիր: Պարտադիր չի դուք ամեն ինչ իմանաք: Այդ տեսանկյունից նաև մենք քննարկել ենք, որ մեր լրագրողական համայնքի հետ պետք է ավելի սերտ համագործակցենք»: