«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
![]() Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրողները քվեարկել են աղքատացման հանգեցնող քաղաքականության դեմ։ Նրա խոսքով՝ «ամերիկյան հասարակությունը քվեարկեց աղքատացնող քաղաքականության», ինչպես նաև «ատելության» և «վերնախավերի արտոնությունների» դեմ։ «Դա տեղի ունեցավ Բրազիլիայում։ Հենց նոր տեղի ունեցավ ԱՄՆ-ում։ Իսկ շուտով տեղի կունենա նաև Իսպանիայում»,— գրել է վարչապետը X սոցիալական ցանցում։ Նրա կարծիքով՝ ծայրահեղ աջերի «ալիքն» այլևս չի աճում, այլ նահանջում է։ Նշենք, որ նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեցին Քոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Ամերիկացիներն ընտրում էին 100 սենատորներից 35-ին և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։ 36 նահանգներում տեղի ունեցան նաև նահանգապետերի ընտրություններ։ Bloomberg-ի վերջին գնահատականների համաձայն՝ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կստանան առնվազն 225 տեղ՝ ապահովելով մեծամասնություն, մինչդեռ հանրապետականները կունենան 129 տեղ։ Նույն կանխատեսման համաձայն՝ Սենատում դեմոկրատները կունենան 54 տեղ (ինչը նույնպես մեծամասնություն է), իսկ հանրապետականները՝ 43 տեղ։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
