Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա

63
Այսօր, 21:06
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա

ՀԱՊԿ կազմակերպությունում Հայաստանի անդամակցության շարունակման կամ դադարեցման հարցը կարող է քննարկվել Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է՝ Հայաստանը հնարավորություն ունի մնալու ՀԱՊԿ կազմում, սակայն եթե չի ցանկանում, ՀԱՊԿ գործընկերներից ոչ մեկն էլ նրան «ուժով չի պահի», թեպետ Հարավային Կովկասում, ՀԱՊԿ-ից բացի, ոչ մի այլ կառույց կամ միավորում չի կարող անվտանգության ճարտարապետություն կերտել, այնտեղ ՀԱՊԿ-ին այլընտրանք գոյություն չունի։

«Արևմտյան երկրներն ու դաշինքները, որոնք ամեն կերպ փորձում են ներթափանցել հարավկովասյան տարածաշրջան՝ պարտադրելով ռազմական կառավարման իրենց չափանիշները, պարզապես ի վիճակի չեն և չեն էլ պատրաստվում ապահովել կայունություն այդ տարածաշրջանում, այդ թվում՝ հաշվի առնելով աշխարհագրական գործոնները։ Թեպետ նրանց քաղաքական խնդիրներն ու նպատակներն էլ լրիվ հակառակի մասին են»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։