Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան

64
Այսօր, 17:30
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան

«Մենք շատ ենք ուշացել և հենց այդ ուշացնելու պատճառով է դատարանները քաղաքական որոշումներով, Նիկոլի սմս-ներով կանքի տանում մարդկանց, ովքեր կապ չունեն քրեաիրավական որևէ արարքի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ընդդիմության համախմբմանը։ «Ուշացրել ենք՝ Նիկոլին հնարավորություն տալով իրականացնել իր դավադրությունները, ունենալ ժամանակ հանգիստ պատրաստելու իր տերերի հետ ծրագրեր գծելու և այդ ծրագիրն իրականացնելու։ Ու այս ծրագրի մեջ է մտնում նաև ՀՀ-ում քաղաքական, պետական գործիչներին կալանավորելը, քրգործեր կարելը։ Սա մեր ոչ վճռականության և Նիկոլ փաշինյանին մինչև վերջ չգնահատելն է, թե ինչքան անհատակ է իր անմարդկայնությունն ու հակահայկականությունը»,- շարունակեց Մկրտչյանը՝ ողջունելով ընդդիմադիր ուժերի համախմբման նախաձեռնությունը և նշելով, որ ակտիվ քայլեր են պետք։

«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան