«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Արդեն 8 տարի է՝ իշխանության եք, սակայն կրկին խոսում եք հանրությանը փողոց հանելու և հանրային ճնշում գործադրելու մասին․․․ Ընդդիմադիրները եթե որոշեն փողոցային պայքար սկսել, դուք էլ այս կողմի՞ց եք սկսելու, քանի որ հայտարարում էիք, որ փողոցային պայքարի դուրս կգաք, եթե ընդդիմությունը կողմ չքվեարկի նոր սահմանադրությանը։ Ի՞նչ է՝ քաղաքացիական պատերա՞զմ է սկսելվու։ Դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցարար․․․ Ալիևը ձեզ է ճնշում, դուք՝ այստեղ ընդդիմությանը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այս հարցերի, նաև այս հարցերն ուղղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հիմա կոնկրետ օրակարգ կա, և քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների խնդիրն է, ձևավորել և արտահայտել ժողովրդի կամքը, և ինչ-որ առումով, ես այո, ընդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ տասնամյակներով, երբեմն հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ։ Եվ պայքարում եմ այն երևույթի դեմ, որ պսեվդո էլիտաները, իրենց նեղ շահերից ելնելով՝ «հայրենասիրական» թեզերով են սնում հանրությանը։ Դա ընդդիմության տիպիկ գործելակերպն է․․․ Հիմա էլ հերթական կեղծ թեզերն են դարձել հիմնական փաստարկը. ով փաստարկ չունի, խոսում է Ալիևից ու Ադրբեջանից»,- արձագանքեց Փաշինյանը։ |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
