Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Հետագայում արհեստական բանականության հետ առնչվելու ենք իրական տիրույթում․ մեր դիմաց լինելու է ռոբոտ»․ Նիկոլ Փաշինյան

65
Այսօր, 12:00
«Հետագայում արհեստական բանականության հետ առնչվելու ենք իրական տիրույթում․ մեր դիմաց լինելու է ռոբոտ»․ Նիկոլ Փաշինյան

«Արհեստական բանականությունը զարգանալու է, բայց նաև կարևոր է արձանագրել, որ անխուսափելիորեն հաջորդիվ տեղի է ունենալու հետևյալը՝ արհեստական բանականությունն ավելի ու ավելի տեսանելիորեն տեղադրվելու է առարկաների մեջ, դա նշանակում է, որ եթե մենք հիմա վիրտուալ տարածքում ենք արհեստական բանականության հետ հաղորդակցվում, հաջորդ սերունդն արհեստական բանականության հետ առնչվելու է իրական տիրույթում»,- այս մասին այսօր Կառավարության նիստում Ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ հիմա մենք առնչվում ենք, բայց պատկերացում չունենք, թե մյուս կողմում ով է կանգնած, հետագայում մեր դիմաց լինելու է կոնկրետ տեսք, ձև, մարմին ունեցող, իր գործառույթների հետ կապված՝ նաև ձեռքեր, ոտքեր ունեցող ռոբոտ։ Եվ հիմա գիտությունն աշխատում է այդ տրանսֆորմացիան և այդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,- հավելեց Փաշինյանը։

Կառավարությունը հաստատեց Ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և ԱԲ-ի հատման ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական և կրթական կարողություններ։ Ծրագրի իրականացման 7 տարիների արդյունքում նախատեսվում է առնվազն 14 մլն դոլարի ներդրում՝ կեսը՝ պետության, կեսը՝ մասնավորի կողմից։

«Հաջորդ սերունդն արհեստական բանականության հետ առնչվելու է իրական տիրույթում՝ ռոբոտների հետ»․ Նիկոլ Փաշինյան