ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն այլեւս չի բավարարում այս իշխանություններին։ Մեզ պատմեցին, որ շատ տարիներ առաջ ԱԱԾ-ի՝ նախկին ԿԳԲ-ի կալանավայրում եղել են նկուղային խցեր, որոնք եվրոպական կառույցների պահանջով փակվել են, քանի որ արեւի լույս չի թափանցել ներս՝ խցերը պատուհաններ չեն ունեցել։ Փաստաբանները կասկածներ ունեին, որ այս շինարարությունն այդ խցերի համար լույս ապահովելուն է ուղղված։ Մենք հարցումներ ուղարկեցինք Քրեակատարողական ծառայություն, որի ենթակայության տակ է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն։ Պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող ասել՝ դիմեք ԱԱԾ։ ԱԱԾ-ից էլ մեզ ուղղորդեցին դեպի ՔԿԾ՝ հրաժարվելով բացատրել, թե ինչ են կառուցում ներքին բակում։ Մի խումբ փաստաբանների հարցուփորձ արեցինք։ Նրանք ենթադրում են, որ ԱԱԾ կալանավայրի բակում կաթսայատուն է կառուցվում, որովհետեւ այս ՔԿՀ-ում ջեռուցման խնդիրը լուրջ է՝ կալանավորված անձինք ձմռանը սառչում են։ Մեծ թվով բողոքներ են եղել, եւ որոշվել է այդ հարցը կարգավորել, որ չստացվի՝ մարդկանց ե՛ւ քաղաքական հետապնդման են ենթարկում, ե՛ւ խոշտանգում՝ ցրտի մեջ պահելով»։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
