«Քաղաղաքական անպատասխանատուների ժամանակաշրջանից ՀՀ-ն կորուստներով է դուրս գալու»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ մի նավ, ոչ մի ինքնաթիռ տեղ չեն հասնի, եթե դրանց նավապետը, հրամանատարը չունեն հստակ նշված ուղերթ։ Հայաստանը անղեկ նավի նման դեգերում է փոթորկալից ջրերում։ Ո՛չ Եվրոպա ենք գնում, ո՛չ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորում, ո՛չ էլ Ադրբեջանից ու Թուրքիայից եկող վտանգները՝ իրապես գնահատում։ Ութուկես տարի առաջ իշխանության բերվածները չունեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարություն, ժամանակակից աշխարհում Հայաստանի տեղ ու դերի մասին հայեցակարգ։ Անծրագիր, անսկզբունք, առանց ազգային տեսլականի ու գաղափարախոսության պետությունները, ազգերը դառնում են պատմական թափոն, զոհ են դառնում այլ երկրների ու ազգերի։ Հայաստանի օրվա իշխանության հայեցակարգը, բնակիչներին իր ուղերձը հետևյալն է՝ ազգային գաղափարները սուտ են, կեր, խմիր, քեֆ արա, հաճույքներ վայելիր։ Իշխող վերնախավը պետական բյուջեն, վերցրած վարկերը այդ կարգախոսով մսխում է, իսկ ներքևի հարիֆների համար անվճար համերգներ, ֆեստիվառներ, «Վարչաբենդ», զանազան շոուներ է բեմադրում։ Սակայն սարի հետևի թուրքը խաղաղություն ասելով՝ սրում է իր կացինը։ Աստված եթե ցանկանում է մեկին պատժել, բանականությունից զրկում է։ Քաղաղաքական անպատասխանատուների, անմեղսունակների, արկածախնդիր հողատուների ժամանակաշրջանից Հայաստանը շատ դժվարությամբ, հսկայական կորուստներով է դուրս գալո»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
