Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան

96
Այսօր, 00:42
«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի նման գերհզոր երկրին հեչ սազական չէր Թրամփի նման նախագահ ունենալը։ Թրամփը կարողացավ ի ցույց դնել ԱՄՆ-ի բոլոր թույլ կողմերը, փաստորեն հենց ԱՄՆ նախագահ կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը։ Իրանի դեմ բոլոր ռազմական օպերացիաները պսակվեցին անհաջողությամբ, չկարողացավ ո՛չ ռազմի դաշտում, ո՛չ դիվանագիտական ասպարեզում, ո՛չ էլ փափուկ ուժի շրջանականերում որևէ արդյունքի հասնել»։