Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
![]() Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 4-ի համեմատ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին -4․․․-6 աստիճան ցուրտ։ Պայմանավորված այս հանգամանքով հորդորում ենք նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 5-ին նաև ամպրոպ։ Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ին ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.5°C (1995թ.) Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36


