«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, և սա Փաշինյանի «համոզելու» ձևերից մեկն է»․ Տիգրան Աբրահամյան
![]() «Սա Փաշինյանի կողմից ընդդիմությանը «համոզելու» ձևերից մեկն է, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլ ճանապարհ չունի և փորձում է այսպես ազդել»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը կապված է նաև նրա հետ, որ Փաշինյանն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չի ստացել, ժողովուրդը նրան սահմանադրական մեծամասնություն կազմելու հնարավորություն չի տվել, որ նա Սահմանադրություն փոխի։ «Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, վախը բռնել են, ասել են՝ պետք է փոխես սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ այս մահակը՝ այսինքն՝ իրավապահների մահակն օգտագործում է, բայց չի հաջողելու»,- հավելեց Աբրահամյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
