Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

87
Այսօր, 21:54
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 5-ից Սայաթ-Նովա պողոտայի հետ հատումից մինչև Վարդանանց փողոց ընկած՝ Ալեք Մանուկյան փողոցի ամբողջ երկայնքով, բոլոր հետադարձի և հարակից միացման կետերում գործող 1.11 գծանշումը (հոծ և ընդհատվող գծերի համակցություն) կփոխարինվի 1.1 գծանշմամբ (հոծ գիծ), ինչպես նաև Ալեք Մանուկյան փողոցի հ. 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կկատարվի 1.4 գծանշում։