«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild
847
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ., 09:43
![]() Գերմանական «Ազատ ընտրողներ» (FW) կուսակցության առաջնորդ և Բավարիայի էկոնոմիկայի նախարար 55-ամյա Հուբերտ Այվանգերը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում։ Այս մասին հայտnում է Bild-ը՝ հղում կատարելով Բավարիայի կառավարության և Բեռլինի ոստիկանության իր աղբյուրներին։ Նախօրեին Բեռլինում բացվել է «Ազատ ընտրողներ» կուսակցության մայրաքաղաքային գրասենյակը։ Ինքը՝ Այվանգերը, միջոցառմանը չի մասնակցել․ ինքնազգացողության վատացման պատճառով, նա մնացել է հյուրանոցում, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել է նրա մարմինը։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները և երրորդ անձանց հնարավոր առնչությունը։ Tagesspiegel թերթի հաղորդմամբ՝ մահվան հավանական պատճառը եղել են առողջական խնդիրները։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
