Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․

82
Այսօր, 03:06
«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների շղթայի մի մասն է կազմում, որի նպատակը մեկն է՝ ճնշել, լռեցնել ընդդիմությանը՝ իշխանության ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակելու համար։
Դրանից անդին սա վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը հենված է բացառապես ուժային կառույցների, մարդկանց վախերի մանիպուլյացիայի և վարչական ապարատի լծակների վրա։ Բայց այդ ռեսուրսն անսահմանափակ չէ։ Դա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, և այս վարքագիծը հենց դրա գիտակցման ապացույցն է՝ իշխանությունը կորցնելու վախի ցայտնոտ։
Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը, իսկ հետագա իրավական գործընթացը տանելու է փակուղի՝ անհիմն մեղադրանքների պատճառով։
Ժողովրդավարության հաստատումը Հայաստանում այլընտրանք չունի, և միայն ժողովրդի կողմից ազատ կամահայտնության միջոցով ընտրված լեգիտիմ իշխանությունը հնարավորություն կունենա դիմակայելու առկա մարտահրավերներին»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան