«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա
![]() Բանաստեղծ Հուսիկ Արան «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք մտավորականներն իրենց լռությամբ չեն օգնում այս իշխանությանը, նշեց․ «Նախկինում էլ էին մտավորականներն օգնում իշխանությանը, նախկինի նախկին իշխանության օրոք էլ, միշտ եղել են և լինելու են վաղը։ Մեհրիբան Ալիևան էլ գա իշխանության, էլի այդ զանգվածը նրա կողքին է լինելու, գնալու են կողքին կանգնեն, աղախինի դեր կատարեն՝ անկախ իրենց սեռից․ դա ստվար զանգվածն է մեր մտավորականության»։ «Մենք չունենք խիզախ, հզոր մտավորականներ և չենք էլ ունեցել, խորհրդային տարիներին էլ ընդամենը մի քանի հոգի էին, որ կարող էին բարձրաձայնել ինչ-որ հարցերի մասին․․․ Այ որ իշխանությունը փոխվի, շատերը կփորձեն բարձրաձայնել ինչ-որ հարցեր, ինչպես որ երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հարթակի վրա հաղթել էր, տարան իրենց ստացած մեդալները հետ տվեցին մեր արվեստագետները։ Բա մի շաբաթ առաջ հետ տայիք կամ չվերցնեիք․․․ Արդեն հաղթել է հեղափոխությունը հետ ես տալիս մեդալներդ, ի՞նչ ես ուզում ասել, ուզում ես ասել՝ էն ժամանակ լավ սնվել եմ Սերժի կաթսայից, հիմա եկել եմ քո կաթսայից սնվելո՞ւ․ սա է հայ մտավորականության գերակշիռ մասը։ Եթե նոյեմբերի 9-ից հետո 10 հազար մտավորական կանգներ Հանրապետության հրապարակում, այս իշխանությունները 1 օրում կհեռանային»,- հավելեց բանաստեղծը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
