«Հայաստանը լինելու է ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան». Նիկոլ Փաշինյանը` Euronews-ին
![]() 2026 թվականի նոյեմբերի 3-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը ձգտում է ամրապնդել ինքնիշխանությունը՝ արտաքին կապերի դիվերսիֆիկացման և առանձին գործընկերներից կախվածության նվազեցման միջոցով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Եվրոմիության հետ մերձեցումը չպետք է հանգեցնի հարևան պետություններից Հայաստանի մեկուսացմանը։ Այսպիսով նա պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծին և Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերոց հարցին: «Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և քաղաքականության։ Մեր նպատակը ռիսկերը կառավարելն է։ Մեզ համար կարևոր է բացառապես մեկ գործընկերոջից կախված չլինելը և հնարավորություն ունենալ ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ ելնելով Հայաստանի ազգային շահերից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը նաև շահագրգռված է հարևանների հետ կայուն հարաբերություններով և այնպիսի կապերի զարգացմամբ, որոնք թույլ կտան ընդլայնել ինքնուրույն արտաքին և տնտեսական քաղաքականություն վարելու իր հնարավորությունները։ Մեկնաբանելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ «նոր Ուկրաինա»՝ Փաշինյանը նման արտահայտությունները ոչ կառուցողական է անվանել։ «Հայաստանը լինելու է ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան։ Մենք ուզում ենք դառնալ ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ինտեգրված։ Միաժամանակ մեր եվրոպական քաղաքականությունը չի նշանակում, որ մենք պետք է կտրվենք մեր իսկ տարածաշրջանից։ Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ՝ միաժամանակ պահպանելով կապերը հարևանների հետ»,- հայտարարել է նա։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
