«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
![]() Պատասխանելով Euronews-ի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Միգուցե դուք լսել եք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխություն, և շատ կարևոր է նշել, որ մեր ժողովրդի համար ժողովրդավարությունը հանգամանքների խնդիր չէ, դա ռազմավարական ընտրություն է։ Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ։ Ինչո՞ւ։ Դա ունի երկու պատճառ։ Նախևառաջ, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում Եվրոպական միությունն առնվազն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերներից էր։ Երկրորդ՝ գիտե՞ք, երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել, որովհետև այնտեղ շատ քննարկելու հարցեր կան, իմանալու բաներ կան, որոշելու հարցեր կան և փոխանակելու բաներ կան»։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
