Collins բառարանն անվանել է 2026 թվականի տարվա բառը
![]() Collins բառարանը տարվա բառ է անվանել «mogging» բայը, որն առաջացել է ինտերնետային ենթամշակույթների միջավայրում և նշանակում է գերակայություն կամ գերազանցություն ինչ-որ մեկի նկատմամբ։ «Երբևէ ունեցե՞լ եք այն զգացողությունը, որ ձեր շրջապատում բոլորը ձեզնից մի փոքր ավելի բարձր, վառ ու տպավորիչ են։ Շնորհավորում ենք, դուք ենթարկվել եք «մոգինգի» (mogging)։ 2026 թվականի համար Collins-ի կողմից «տարվա բառ» հռչակված «մոգինգ»-ը նկարագրում է մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան գերազանցում է ձեզ կամ ստվերում ձեզ՝ արտաքին տեսքի, ինքնավստահության կամ սոցիալական կարգավիճակի տեսանկյունից ձեզ ավելի անբարենպաստ դիրքում դնելով»,- ասվում է Collins-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Բառարանի ցուցակում է հայտնվել նաև «carspreading» եզրույթը, որը նկարագրում է ավտոարտադրողների՝ գնալով ավելի երկար, լայն և ծանր տրանսպորտային միջոցներ արտադրելու միտումը։ Քաղաքական կատեգորիայում կարճ ցուցակում ընդգրկվել է նաև «manchesterism» եզրույթը՝ փիլիսոփայություն, որը կապվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմի անվան հետ և ենթադրում է լիազորությունների փոխանցում տարածաշրջաններին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
