«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
![]() Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2026թ․-ի սկզբից Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը բազմաթիվ սցենարներով ռազմական գործողություններ սկսեցին։ Ռազմական գործողություններից և ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ, քանի որ ոչ միայն չհասավ իր նպատակին, իսկ նպատակը Իրանում իշխանափոխությունն էր, այլ ձեռքից բաց թողեց ռազմավարական սուբյեկտներ և կարծիքներ։ Ռազմավարական ամենամեծ կարծիքը Պարսից Ծոցում ԱՄՆ ռազմաբազաների անխոցելի լինելն էր։ Այս կարծիքի վրա շատ էին աշխատել ԱՄՆ նախկին ղեկավարները, որպեսզի այդ կերպ կանխեն հնարավոր ռազմական գործողությունները Պարսից Ծոցում, որտեղ ունեն տնտեսական, քաղաքական ահռելի շահ։ Դե չեմ խոսում Հորմուզի նեղուցը Իրանին պարզապես նվիրելու մասին, հենց այդ գործողությունների արդյունքում է, որ այսօր Իրանը Հորմուզի նեղուցը կառավարում է այնպես, ինչպես ուզում է։ Չպետք է գերագնահատել Իրանի հնարավորությունները, նաև չպետք է թերագնահատել ռազմարդյունաբերությանը, ռազմական տարրին մեծ ուշադրություն դարձնող Իրանին»։ Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
