Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 8 զոհ, 3 վիրավոր
92
Այսօր, 22:42
![]() Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ |

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
