Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
![]() Նոյեմբերի 2-ին Զապորոժիեի մարզի Կամիշևախա գյուղում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մարմիններից մի քանիսը դեռևս չեն նույնականացվել։ «Ռուսներն ինն ավիառումբ են արձակել։ Սկզբում նրանք հարվածել են մարդասիրական օգնություն ստանալու եկած մարդկանց, ապա՝ դեպքի վայր ժամանած փրկարարներին և ոստիկաններին», - գրել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ փլատակներում կարող է թաղված լինել 30-ից ավելի մարդ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վիրավորվել է 5 մարդ։ Հարվածի թիրախը դպրոցի շենքն է եղել, որտեղ տեղակայված էր մարդասիրական օգնության բաշխման կետ։ Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի համանախագահ Իվան Ֆեդորովի խոսքով՝ հարձակման ժամանակ օգտագործվել են FAB-3000 հրթիռներ։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ զոհվածների թվում են 2 փրկարար և 4 ոստիկան։ |

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
