Ընդդիմադիր ուժերի հանդիպումը՝ ուղիղ միացմամբ
![]() Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է ընթանում՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը գրել էր, որ հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպման մեկնարկին նշել է․ «Մենք եկել ենք մի համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, ունենք տարբեր անցած ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարենք մեզ հրամցվող, մեզ պարտադրվող զիջումների դեմ։ Այդ իսկ պատճառով ձեր թույլտվությամբ եկեք սկսենք քննարկումը և մեր հանրությանը ներկայացնենք ընդհանուր մոտեցում»։ Հանդիպմանը մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Սուրեն Սուրենյանցը, Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Նաիրի Սարգսյանը, Իշխան Սսաղաթելյանը, Ավետիք Չալաբյանը, Մանե Թանդիլյանը, Հայկ Մամիջանյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանը, Հարություն Հարությունյանը:
|

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
