Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է
![]() Իրավապահ համակարգում Ուշիի ոլորանների ողբերգական դեպքով մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ Ստեփանավան-Երևան տաքսու կարգավարը (դիսպետչերը ) իրավապահներին հայտնել է, որ տաքսի մեքենայում եղել են 7ուղևորներ։ Այս պահին ուղևորներից մեկի ճակատագիրը անհայտ է և իրավապահները փորձում են հասկանալ, արդյո՞ք մինչ ողբերգական վթարը ճանապարհին քաղաքացիներից մեկը իջել է, թե նրա մարմինը ևս գտնվում է ամբողջությամբ ջախջախված մեքենայի մեջ։ Այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը։ «Փաստացի, ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահների շրջանում մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է։ Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երևան տաքսու վարորդն ու 5 ուղևորները։ Վարորդը 60-ին մոտ տղամարդ է եղել։ Նրանք եղել են Opel Zafira-ով։ Հիշեցնենք, որ ուղևորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետևանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երևան էր գնում։ Վթարի հետևանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երևան էին գնում։ Նշանածը Երևանից էր։ Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղևորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը և նրանց 18-ամյա որդին։ Վթարի հետևանքով տուժած մյուս մեքենայի ուղևորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաև բեռնատարի վարորդը։ Այս պահին կա 9 զոհ 3 վիրավոր»,- գրել է լրատվամիջոցը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
