«Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»․ Երեմ Սարգսյան
![]() «Տպավորություն է, որ դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու է, իհարկե դա իրավական մոտեցում չէր լինի»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Մենք պահանջում ենք, որ դատական առարկայական քննարկում լինի, որովհետև քանի դեռ դատական նիստում որևէ մեկը չի հնչեցրել միտք, ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ Ծառուկյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել, պաշտպանության կողմը չպետք է բերի, հորինի ինչ-որ մտքեր ու դրան հակառակվի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանքի կողմը առարկայական փաստարկ չի բերել, շաբլոն ձևով ասում է՝ կալանքը պետք է 3 ամսով երկարաձգվի։ Փաստաբանի խոսքով՝ վկաներից որևէ մեկը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել, իսկ տուժողների հետ առերեսում եղել է։ «Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»,- ընդգծեց Սարգսյանը։ Հիշեցնենք՝ այսօր քննարկվել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
