11-ամյա տղային այգում կոնֆետ են հյուրասիրել․ նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
![]() Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի հետևանքով 11-ամյա տղա երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանն ասել է, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել․․․ «Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմել է մայրը։ «Մուրացան» մանկական հիվանդանոցում նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։ Այս պահին երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղայի հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել, միայն իր անունն ու ազգանունն է հիշում, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
